Մայիսի 1-ը՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր մայիսի 1-ն է, աշխատավորների միջազգային օրը, որը տոնվում է աշխարհի ավելի քան 140 երկրներում:

Մայիսի 1-ը որպես աշխատանքի և աշխատավորների միջազգային տոն առաջին անգամ նշվել է 1890 թվականին: Մինչ այդ, 1886- թվականի մայիսի 1-ին ամերիկացի աշխատավորները կազմակերպել են գործադուլ` աշխատանքային օրը 8 ժամ դարձնելու պահանջով: Գործադուլն ավարտվել էր ոստիկանության աշխատակիցների հետ բախումով ու արյունահեղությամբ: 1889-ին 2-րդ ինտերնացիոնալի Փարիզյան կոնգրեսը, ի հիշատակ Չիկագոյի աշխատավորների ելույթների, որոշեց յուրաքանչյուր տարի մայիսի 1-ին ցույցեր կազմակերպել:

Հետագայում, երբ ստեղծվեց Խորհրդային Միությունը, մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն՝ ուղեկցվելով մեծ շքերթով, որին մասնակցում էին գրեթե բոլորը: Մարդկանց իրենց հիմնարկներից պարտադիր տանում էին շքերթի, որից հետո ժողովուրդը այցելում էր տարբեր զվարճանքի վայրեր:




Լրահոս