Այս տարի Նորվեգիայի կառավարությունը թագավորության բյուջեից լրացուցիչ օգնություն կհատկացնի Ուկրաինային 7 միլիարդ կրոնի չափով (632 միլիոն դոլար՝ ընթացիկ փոխարժեքով): Այս մասին հայտարարել է Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն։
«Ուկրաինայում իրավիճակը դարձել է ավելի լուրջ և ավելի անկանխատեսելի»,- ասել է վարչապետը, որin մեջբերում է NRK հեռարձակող կորպորացիան։
Հատկացված գումարից 6 մլրդ կրոնը (540 մլն դոլար) նախատեսված է երկրին ռազմական օգնություն ցուցաբերելու համար, ընդգծել է Ստյորեն։ Մնացած գումարը կուղղվի մարդասիրական և քաղաքացիական ծրագրերի ֆինանսավորմանը։
Այսպիսով, ընդհանուր գումարը, որը Նորվեգիայի կառավարությունն այս տարի հատկացրել է Ուկրաինային օգնության համար, հասել է 22 միլիարդ կրոնի (1,98 միլիարդ դոլար):