
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներից հետո մի քանի ոստիկաններ հոսպիտալացվել են։ Այս մասին գրում է Ինտերֆաքսը՝ Վրաստանի ՆԳՆ-ին հղումով։
Իրավիճակն ավելի է բարդացել, երբ ընդդիմադիր պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին հայտնվել է Ռուսթավելի պողոտայում և փորձել ճեղքել ոստիկանական շղթան։ Ոստիկանությունը ուժ է կիրառել՝ նրան տարածքից հեռացնելու համար։
Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժել է երեք իրավապահ։
«Մոբիլիզացվել են բավարար թվով շտապօգնության մեքենաներ, և բուժանձնակազմը քաղաքացիներին մատուցել է բոլոր անհրաժեշտ բժշկական ծառայությունները»,- ասվում է Վրաստանի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։