«Հարավկովկասյան երկաթուղու» կաթվածահար վիճակը․ ինչու են դժգոհում ուղևորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևան-Գյումրի Էլեկտրոգնացների աշխատանքը կաթվածահար է եղել։ Ճամփորդության սեզոնի մեկնարկին զուգահեռ մեծացել է գնացքներից, էլեկտրագնացքներից և այլ տրանսպորտային  փոխադրամիջոցներից օգվողների թիվը։

Բանն այն է, որ ունենալով 4 վագոնանոց գնացք, տոն օրերին, օրինակ՝ մայիսի 1-ին, Երևան-Գյումրի երկաթուղին սպասարկող «Հարավկովկասյան երկաթուղին» սպասարկում է 2 վագոնանոց էլեկտրագնացքով։ Քաղաքացիների մեծ մասը բողոքում է, սակայն պատրաստ է կանգնած գնալ Գյումրի այլ ելք չունենալու պատճառով։
Երևան-Գյումրի գնացքների գերբեռնված լինելու հետևանքով վերջերս վագոններում հաճախ են կանգնած ուղևորներ լինում, ինչն անգամ Ֆեյսբուք սոցիալական ցանցում է քննարկման առարկա դարձել։ Հետաքրքիր փաստն այն է, որ «Հարավկովկասյան երկաթուղու»՝ միջանկյալ կանգառներ ունեցող երթուղիների գնացքներում թույլատրված է կանգնած ուղևորների երթևեկությունը։

ArmLur.am-ը առավոտից ահազանգեր է ստանում, սակայն «Հարավկովկասյան երկաթուղուց» այսօր պատասխաններ ստանալու ակնկալիք չունենք, կսպասենք պաշտոնական հայտարարության։




Լրահոս