
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում վերջին օրերին Լճափ և Բերդկունք բնակավայրերին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց:
64 խեցգետին կենդանի բաց է թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: