
168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) անդամ, Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը աշխատանքից ազատվելու դիմում է գրել: Վերջինս չի ցանկանում մնալ ո՛չ ԲԴԽ-ում և ոչ էլ պաշտոնավարել որպես Վճռաբեկ դատարանի դատավոր:
Մեր տեղեկություններով՝ դիմումը ԲԴԽ-ում դեռևս չի քննարկվել:
Հիշեցնենք՝ Նաիրա Հովսեփյանը Վճռաբեկ դատարանի դատավոր է դարձել 2023թ. հոկտեմբերի 25-ին: Վերջինս Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ընկերուհին է, ում հետ մասնակցում է տարատեսակ միջոցառումների:
Ուշագրավն այն է, որ այս ամենը տեղի է ունենում Դատավորների ժողովին ընդառաջ։