ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երեխաների հանդեպ բռնությունների դեպքերն ավելացել են․ ԱՄՆ պետքարտուղարությունն անդրադարձել է Գավառում մոր կողմից բռնության ենթարկված երեխայի դեպքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի ապրիլի 22-ին հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի բյուրոյի կողմից հրապարակված զեկույցում առանձնակի ուշադրության կենտրոնում են երեխաների հանդեպ խտրականության, հասարակական չարաշահումների և մարդկանց թրաֆիքինգի դրսևորումներին։

Զեկույցում մասնավորապես ասվում է․ «Օրենքն արգելում է երեխաների նկատմամբ բռնությունը, իսկ քրեական օրենսդրությամբ պատժամիջոցներ են սահմանված, սակայն բռնությունը լայնորեն կիրառվել է որպես դաստիարակչական մեթոդ։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ սեռական բնույթի հանցագործությունների երկու երրորդը կատարվել են երեխաների հանդեպ։ Դիտորդները հակված էին կարծել, որ սեռական բռնության մասով թվերն իրականում ավելի շատ են, քանի որ ամոթալի համարվելու պատճառով բռնության նման դեպքերի մասին տուժողներն ու նրանց հարազատները հաղորդումներ չեն ներկայացնում»:

ԱՄՆ պետքարտուղարությունը անդրադարձել է նաև նախորդ տարի Գավառում մոր կողմից երեխաներին բռնության ենթարկելու դեպքին, որը փաստում է վերը նշված վիճակագրության ոչ ամբողջական լինելու մասին, քանի որ դեպքը, ինչպես հետո պարզվեց, ավելի վաղ էր տեղի ունեցել, քան հրապարակվել է։

«Օգոստոսի 17-ին Telegram-ում մի տեսանյութ հայտնվեց, որտեղ երեխայի նկատմամբ սեռական բռնություն էր գործադրվում մոր և քույր-եղբայրների կողմից։ Հասարակությունը վրդովմունքով ընդունեց սա, քանի որ տեղական իշխանությունները, իրավապահները համայնքային կառույցները, դպրոցի տնօրինությունը և սոցիալական ծառայությունները չէին կարողացել պաշտպանել երեխային, որն ըստ հաղորդումների տարիներ շարունակ եղել է նրանց մշտադիտարկման դաշտում։ Երեխայի ծնողները նախկինում դատված էին, իսկ հայրը, ըստ հաղորդումների, մինչդատական կալանքի տակ էր՝ դստեր բռնաբարության գործով։ Հաղորդումից հետո պատկան մարմինները ձերբակալեցին մորը»

Հիշեցնենք, որ  «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գավառցի երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերած մոր՝ Աննա Արեւշատյանի նկատմամբ իրավապահների ձեռքում հայտնված սարսափելի տեսանյութերից հետո որոշում է կայացվել նշանակել դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու, թե արդյոք առողջական խնդիրներ ունեն մայրը եւ երեխաները։ Այս գործով նախաքննության ավարտ չի հայտարարվել, իրավապահները սպասում են փորձաքննության արդյունքներին։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս