«Պարի ընթացքում երեխան այնքան հանգիստ ընկավ, որ բոլորը մտածեցին, որ ինչ-որ պարի շարժում է». նոր մանրամասներ ողբերգական դեպքի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես գրում է՝ shamsyan.com-ը ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել «Աստղիկ» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 75 բժիշկների խումբը «կլինիկական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի։

Ոստիկանները պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել է Վանթյան փողոցում գործող Վահան Զատիկյանի անվան թիվ 90 հիմնական դպրոցից, որի մոտ արդեն հիվանդանոցում սրտի կանգի հետևանքով բժիշկները արձանագրել են կենսաբանական մահը։

ArmLur.am-ը կապ հաստատեց Վահան Զատիկյանի անվան դպրոցի տնօրեն Սիրամարգ Խոցանյանի հետ՝ դեպքի վերաբերյալ մանրամասներ իմանալու նպատակով.

«Երեխան 13 տարեկան է եղել։ Միջոցառում էր, ինքն էլ առաջին դասարանից պարի խմբակում պարել է, որևիցե անգամ խնդիր չի եղել, ինքը աշխույժ, առույգ, պատրաստակամ երեխա էր։ Շատ հետևողական ծնող ուներ, ամբողջ օրը ծնողը իրեն հետևում էր՝ տանում-բերում, ընդամենը միջոցառման ժամանակ,
պարի ընթացքում երեխան այնքան հանգիստ ընկավ, որ բոլորը մտածեցին, որ ինչ-որ պարի շարժում է։ Վատացել է, բարձրացրել են վերև, երեխան ուշքի է եկել ասել է՝ ինձ ոչ մի բան պետք չի ու նորից վատացել է, շտապ օգնություն ենք զանգել ու հասցրել «Աստղիկ» հիվանդանոց»։

Տնօրենի խոսքով՝ 13-ամյա աղջկա բժշկական թղթերում ոչ մի բան չկա հիվանդության մասին։
Բոլորը տեղյակ են եղել, որ երեխան ալերգիկ է։
13-ամյա Լիլիան սովորում էր 7-րդ դասարանում։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս