
Մայիսի 1-ին՝ աշխատանքին և աշխատավորներին նվիրված օրը կազմակերպվել է քայլերթ՝ Օղակաձև այգու Աբովյան փողոցին հարող հատվածում։
Քայլերթը կազմակերպվել է Հայաստանի պետհիմնարկների, ՏԻՄ-երի, և հանրային ծառայությունների աշխատողների արհմիությունը՝ Անահիտ Ասատրյանի նախագահությամբ։
Քայլերթի նպատակն այն է, որ գնահատվեն պետական աշխատակիցները։ Քայլերթի ժամանակ անդրադարձ է լինելու նաև տրանսպորտային թանկացումներին։
Քայլերթը սկսվելու է Օղակաձև այգուց դեպի Հանրապետության Հրապարակ։