
«Ժողովուրդ»-ի հավաստի աղբյուրների տեղեկացմամբ` վերջին շրջանում Սերժ Սարգսյանի շրջապատից պարզորոշ մեսիջներ են գնում արմատական ընդդիմադիր ճամբարին հարող քաղաքական գործիչների ուղղությամբ, որ եկե՛ք հավաքվենք, խելք խելքի տանք, թե ինչպես ենք երկիրը հանում այս իրավիճակից: Ընդ որում, խոսքը ոչ թե գեղամյանական կամ վազգենմանուկյանական տիպի ընդդիմության մասին է, այլ հասարակության շրջանում ռեալ հեղինակություն վայելող անհատների եւ ուժերի: