Բանակային կորպուսի նախկին հրամանատար, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը կմոտենա դատարանի ամբիոնին: Հարցաքննվելու հերթը նրանն է, որից հետո դատարանը վկաների հարցաքննությունը կավարտի եւ նոր փուլ կթեակոխի:
Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը գրավի դիմաց ազատ է արձակվել։ Ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաեւ ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու եւ այլ չարաշահումների մեջ:
Մասնավորապես, ըստ քրեական գործի ԱԻ նախարար Ա. Փիլոյանը իր խորհրդական Ա. Հ.-ի օժանդակությամբ 2022 թ.-ին ստացել է խոշոր չափերով` 1000000 ՀՀ դրամ կաշառք:
Բացի այդ, քրեական վարույթի համաձայն` նախարարության ստորաբաժանումներից մեկի ղեկավար Հ. Ե.-ն, օգտագործելով պաշտոնեական դրությունը, համապատասխան անձին նախարարությունում աշխատանքի ընդունելու համար միջնորդել է ԱԻ նախարարի կողմից ջեռուցման համակարգի տեսքով խոշոր չափերով` 960 000 ՀՀ դրամ կաշառք ստանալուն: Փիլոյանը չի ընդունում առաջադրված մեղադրանք եւ հիմա հերթը նրա հարցաքնվելունն է:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան