ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Այդ հայտարարությունները ճչացող ստեր են»․ Հարությունյանը՝ Դավթյանի աղմկահարույց ելույթի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրեր առաջ դերասան Հովհաննես Դավթյանի ներկայացման հենց սկզբում 2 երիտասարդ բեմ են բարձրացել և կատարել են փոքրիկ իրազեկման ակցիա՝ Տավուշի մասին։ Երիտասարդների ձեռքում պահված պաստառների վրա գրված է եղել «Դավաճանը հանձնում է Հայաստանը»։

Ավելի ուշ պարզ է դարձել, որ երիտասարդները «Երիտասարդի ձայնը» ՀԿ-ի անդամներ են։

Այս դեպքից հետո դերասան Հովսհաննես Դավթյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով անդրադարձել է տեղի ունեցածին։

Ուղիղ եթերում Դավթյանը երիտասարդներին ասել է․

«Հասկացա, որ այս սապլյակները ոչ թե ինքնաբուխ կերպով բաներ անող են, հայրենասեր տղեք են, այլ վճարվում են ու մտնում նման բաներ անում։ Օդից չեմ խոսում։ Ինձ ասացին՝ երբ որ նրանք դուրս եկան շենքից, արդեն 2 փաստաբան իրենց սպասում էին համալիրում, 2-ն էլ քաղմասում։ Այսինքն, երբ որ իրենց մուտքի մոտ ճլոթի են տվել ու տարել են քաղմաս, 2 հոգի այդտեղ են եկել, 2 հոգի իրենց սպասել են քաղմասում»։

Այս առթիվ ArmLur.am-ի տաղավարում հյուրընկալել ենք «Երիտասարդի ձայնը» ՀԿ նախագահ Հովհաննես Հարությունյանին, ով մեզ հետ զրույցում նշել է, որ Դավթյանի արած հայտարարությունները ճչացող ստեր են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան

 




Լրահոս