Armenian text to speach

Փարիզում ցույցի ժամանակ տեղի ունեցած անկարգություններից հետո 12 ոստիկան հոսպիտալացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փարիզում 12 ոստիկաններ հոսպիտալացվել են արհմիությունների մայիսմեկյան երթի ժամանակ ագրեսիվ ցուցարարների հետ բախումներից հետո։ Այս մասին հայտնում է BFMTV-ն՝ հղում անելով Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրային։

Նրանցից 7-ը վիրավորվել են «գյուղատնտեսական ռումբի» պատճառով։ Թե ինչ հանգամանքներում են վիրավորվել մնացած հոսպիտալացված ոստիկանները, չի նշվում, սակայն, ցուցարարների հետ բախումների ժամանակ վերջիններս քարեր, շշեր են նետել ոստիկանների վրա՝ փորձելով կասեցնել անկարգությունները։

Նախնական տվյալներով՝ բերման են ենթարկվել Փարիզում տեղի ունեցած բախումների 45 մասնակից։




Լրահոս