
Հունաստանի ԱԳՆ-ն կարևորել է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման անհրաժեշտությունը և ողջունել ապրիլի 19-ին հայկական և ադրբեջանական կողմերի միջև պետական սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը։
Նշելով, որ երկու հանրապետությունները համաձայնել են, որ սահմանի սահմանազատման գործընթացը հիմնված լինի Ալմա Աթայի 1991 թ. հռչակագրի վրա, Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծել է.
«Մենք խրախուսում ենք երկու կողմերին շարունակել համաձայնեցված քայլերի իրականացումը և ընդգծում ենք հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը»,- գրված է Հունաստանի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում։