ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զինվորը ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք մեր բանակի և մեր զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում։

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։

«Մենք մեր զինվորի վրա ինչքան բեռ կա վերցնում դնում ենք։ Դիվանագիտության բեռը, տնտեսության բեռը, անվտանգության բեռը դնում ենք զինվորի վրա, զինվորի բեռը դնում ենք զինվորի վրա ու ասում ենք, զինվոր ջան, տես՝ ինչ ես անում։ Իրականում զինվորը և բանակը անվտանգության ապահովման վերջին գործոնն է։

Մեր բանակի մեծագույն պրոբլեմներից մեծն էն ա, որ մեր զինվորներն իրենց ծառայության մեծ մասը անցկացնում են խրամատի մեջ, նրանք նույնիսկ չեն հասցնում նորմալ պատրաստվել որպես զինվոր։

Զինվորը պետք ա լինի մշտական տեղակայման վայրում, պետք ա լինի, երբ որ անվտանգության խնդիր կա պետք է գնա լուծի և վերադառնա զորամաս»,- ասել է նա։




Լրահոս