
Պարուսույց Արշալույս Կարապետյանի որդին՝ Գագիկ Կարապետյանը նշանակվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր:
Նշենք, որ Կարապետյանն ունի հարուստ կենսագրություն։
1968-70թթ աշխատել է Հայաստանի երգի և պարի պետական անսամբլում, 1972թ-ից` Հայաստանի Պարի պետական անսամբլում` որպես պարող: 20 տարիների ընթացքում համերգներով հանդես է եկել աշխարհի ավելի քան 30 երկրներում, մասնակցել համամիութենական և միջազգային փառատոների, եղել անսամբլի առաջատար պարողներից:
Աննա Սրապիոնյան