ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռուբեն Ափինյանի նախագահությամբ այսօր կլսվի Հայաստանում ֆիզիկական առողջության պաշտպանման կենտրոնի տնօրեն, պաշտպանության նախարարի խորհրդական, Սերժ Սարգսյանի մտերիմ ընկեր Բենիկ Հարությունյանի հայցն ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ն իր սեպտեմբերի 9-ի համարում (N151) հրապարակել էր հոդված «Դոկտոր, պրոֆեսորի արկածները ոսկու հանքերում» վերտառությամբ, որտեղ ներկայացրել էր ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանի եւ նրա գործընկեր Արմեն Ասրյանի խոսքերը, որոնք պատմել են, թե ինչպես է Հարությունյանն իրենցից վերցրել 294 հազար ԱՄՆ դոլար ու չի վերադարձնում: Ու թեեւ հրապարակման մեջ ներկայացված է նաեւ Բենիկ Հարությունյանի եւ իր փաստաբանի խոսքը, այնուամենայնիվ, ՀՀ ՊՆ խորհրդականը որոշել է վիրավորվել «Ժողովուրդ» օրաթերթից` պահանջելով 2.2 միլիոն դրամ:




Լրահոս