Ով է գլխավորում ՀՀ 1000 խոշոր հարկատուների առաջին եռամսյակի ցանկը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2024 թ. հունվար-մարտ ամիսների` առաջին եռամսյակի ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար- մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ 864 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 57 միլիարդ 244 միլիոն դրամ։

Հազար խոշոր հարկատուների 2024 թվականի առաջին եռամսյակի ցանկը գլխավորում է «ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ»  ըկերությունը, որի շրջանառությունը կազմել է 19 մլդ 907 մլն դրամ։ Սա հետաքրքիր փաստ է, քանի որ այս ընկերությունը 2023 թվականի նույն ժամակահատվաում հրապարակված տվյալների համաձայն այն գտնվել է 7-րդ հորիզոնականում, իսկ  շրջանառությունը կազմել է 5 մլդ 339 մլն դրամ։ Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի մոտ 5 անգամ ավելի է եղել «ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ» ընկերության ֆինանսական շրջանառությունը։ Գազպրոմ Արմենիան, Գրանդ Տոբակոն և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում են մնալ 1000 խոշոր հարկատուների առաջին հնգյակում՝ հաճախ միմյանց հորիզոնականներ զիջելով։

2024 թվականին 1000 խոշոր հարկատուների շարքում 5-րդ տեղում է «Փրիթի Ուեյ» կազմակերպությունը, որը 2022 թվականին 22-րդ հորիզոնականում էր՝ 8 մլն 520 հազար դրամ տարեկան հարկային մուտքերով։ Նման կտրուկ աճը, ըստ երեւույթին, պայմանավորված է Հայաստանում տեխնիկայի շրջանում արտասահմանցի տուրիստների հետաքրքրությունից։

Որպեստ փաստ արձանագրենք, որ ՀՀ 1000 խոշոր հարկատուների շարքում առաջին հնգյակը վերջին 2-3 տարիներին համալրում են տեխնիկայի և էլեկտրոնիկայի վաճառքով զբաղվող ընկերությունները։

Էմմա Միքայելյան




Լրահոս