
Մարտի 23-ին, ժամը 20.55-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցի թիվ 10 շենքի մոտակայքում կայանված «Տոյոտա Ռունեռ» մակնիշի 35 TS 389 պետհամարանիշի ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայի գազի արտահոսքը: