ՖՈՏՈ. Շքեղ հագուկապ, ճոխ սնունդ և ծխելու ազատություն. օդային ճանապարհորդությունների ոսկե դարաշրջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1950-ականներին սկսվեց օդային ճանապարհորդությունների ոսկե դարաշրջանը։

Այդ ժամանակ օդային ճանապարհորդությունները աչքի էին ընկնում շքեղությամբ, նրբագեղությամբ ու էլիտար մթնոլորտով: Ի տարբերություն այսօրվա մարդաշատ տերմինալների քաշքշուկներին ու շտապողականությանը՝ 1950-ականներին ուղևորները նախապես պատրաստվում էին թռիչքներին՝ հագնվելով իրենց ամենալավ հագուստները: 1950-ականներին թռիչք նստելը նշանակում էր մուտք գործել նրբագեղության, շքեղության աշխարհ:

Օդային ճանապարհորդությունների ոսկե դարաշրջանը հաճախ հիշվում է որպես գործին լավ չտիրապետող բորտուղեկցորդուհիների և ավիաընկերությունների ճոխ ճաշերի ժամանակաշրջան: Այնուամենայնիվ, դա ժամանակ էր, երբ ինքնաթիռ նստելու համար մարդիկ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու կարիք չունեին, իսկ ինքնաթիռում ծխելը միանգամայն նորմալ էր համարվում:

Եվ քանի դեռ քաղաքացիական իրավունքների շարժումը թափ չէր առել, օդային ճանապարհորդությունները հիմնականում հասանելի էին սպիտակամորթ ուղևորների համար, ինչը, իրականում, հեռու է ոսկե դարաշրջանից:

Օդային ճանապարհորդությունների ժամանակակից ուղեցույցներն ու կանոննրը կարող են դժվարություններ առաջացնել, սակայն դրանք նախատեսված են ուղևորներին անվտանգ պահելու համար:

1950-ականների ոսկե դարաշրջանում օդանավերն ավելի հարմարավետ էին ուղևորների համար. նստատեղերն ու դրանց միջև տարածությունն ավելի լայն էր և հսկայական ազատ տարածք կար, որտեղ կարելի էր հանգստանալ, քայլել: Այսօր ինքնաթիռները որոշակի ստանդարդներ ունեն, ավելի նեղ են և ամբողջ տարածքը զբաղեցնում են աթոռները՝ ապահովելով մի քանի անգամ ավելի նստատեղեր: Հենց այս փոփոխություններով պայմանավորված էլ ժամանակի ընթացքում թռիչքների համար նախատեսված տոմսերի արժեքը իջել է ՝ հասանելի դառնալով հասարակության գրեթե բոլոր շերտերին:
Ոսկե դարաշրջանում մի շարք ինքնաթիռներ ունեին քնելու համար նախատեսված տարածքներ, որոնց կախված էին նստատեղերի վերևում՝ փոխարինելով ճամպրուկների համար նախատեսված խցիկներին: Այսպես հիմնականում ճանապարհորդում էին երեխաների հետ ինքնաթիռ բարձրացող ուղևորները:

Անդրադառնալու ծխախոտի օգտագործմանը՝ պետք է նշել, որ դեռևս նախորդ դարի կեսերին շատերը հասարակական վայրերում չէին ծխում, սակայն դա կտրուկ արգելված չէր:

Ժամանակին ծխելը թույլատրվում էր գրեթե ամենուր, այդ թվում՝ ինքնաթիռներում։ Թեև սա կարող էր լուրջ խնդիր չլինել, սակայն, իհարկե, այն հաճելի չէր այն ճանապարհորդների համար, ովքեր չէին ծխում:

Օդային ճանապարհորդությունների ոլորտում հեղափոխական էր 1964 թվականի քաղաքացիական անհնազանդությունը, որից հետո հաճախորդների միջև անհավասարությունը ու խտրականությունը սկսեց կոտրվել և ինքնաթիռներով ճանապարհորդել սկսեցին նաև միջին խավի մարդիկ, սևամորթները:

Բացի հասարակական մտածելակերպի փոփոխությունից, ժամանակի ընթացքում փոփոխվեց նաև ոլորտը. Ինքնաթիռները դարձան ավելի որակյալ և ավելի արագ: Օդանավակայանները հստակ կանոններ սահմանեցին, ձևավորվեցին միջազգային չափորոշիչներ, որոնք պարտադիր են բոլոր միջազգային օդանավակայանների և դրանք սպասարկող ավիաընկերությունների համար:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս