Ահազանգ. զապրավկա են անում, հետո երեխեքը վատանում են էդ հոտից, գլուխները պտտվում ա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին Դավթաշենի Տիգրան Պետրոսյան 1/4 հասցեի բնակիչները ահազանգում են, որ անցած տարի՝ 2023 թվականի դեկտեմբերի 5-ին դադարեցվել է այդ հասցեում գտնող բենզալցակայանի գործունեությունը, սակայն 2024 թվականի ապրիլի 5-ին բենզալցակայանը նորից սկսել է գործել և վտանգ առաջացնել տեղի բնակչության համար:

«Մենք բնակիչներով շատ ուրախացանք, որ փակեցին էդ բենզալցակայանը, որովհետև կպած ա կանգառին ու շենքի դիմաց ա, մայթով անցնողները սիգարետով են լինում, գնում գալիս են, շատ վտանգավոր ա: Մենք երեխեքի համար վախենում ենք, որ զապրավկա են անում, հետո երեխեքը վատանում են էդ հոտից, գլուխները պտտվում ա»,-ասում է մեզ դիմած քաղաքացին՝ Անդրանիկը:

Տիգրան Պետրոսյան հասցեի բնակիչները շատ անգամներ են դիմել պետական մարմիններին, սակայն միայն Թեժ գծից են ստացել պատասխան, որն էլ եղել է ՝ «մենք հասկացանք խնդիրը, կզբաղվենք այդ հարցով», սակայն մինչև օրս փոփոխություն չկա:

ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության ղեկավարի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս