
Մարտի 23-24-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանում այրվել է 67 քմ, Արարարտի մարզի Արտաշատ քաղաքում`1000 քմ, Նորամարգ, Նոր Խարբերդ գյուղերում` 10 հա և 4000 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 500 քմ, Ախուրյան գյուղում` 2000 քմ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում`5 հա և 390 քմ, Հրազդան քաղաքում` 6 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում` 1 հա և 500 քմ, Կարբի, Փարպի գյուղերում` 3 հա և 2000 քմ, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում`1500 քմ, Վարդենիս-Երևան ավտոճանապարհին` 5000 քմ, Լոռու մարզի Վանաձոր, Ալավերդի քաղաքներում` 1124 քմ, Քարաբերդ գյուղում` 15 քմ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում` 300 քմ, Հացիկ-Արմավիր ավտոճանապարհին` 1 հա, Երևան-Սևան ավտոճանապարհին` 4000 քմ, Երևան-Դիլիջան ավտոճանապարհին` 150 քմ խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել: