
Այսօր՝ մայիսի 2-ին , «Հայաքվե»-ն բողոքի ակցիա իրականացրեց Ներքին գործերի նախարարության շենքի դիմաց:
«Հայաքվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հայաստանի Հանրապետության պատմության մեջ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն:
«Հայաստանի Հանրրապետության ներքին զորքերը փաստացի գրավել են ՀՀ-ի տարածքում գտնվող Կիրանց գյուղը, շրջափակել են այն, սահմանափակել են քաղաքացիների մուտքը այդ բնակավայր, որպեսզի գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն: Սա մեր պատմության մեջ աննախադեպ իրադարձություն է»:
Էմմա Մարտիրոսյան