Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն իր նիստում քննարկել է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նիստի ժամանակ նշվել է, որ գործող օրենքը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց և խտրականություն է դնում ֆիզիկական և իրավաբանական անձանց միջև: Առաջարկվել է օրենքով երաշխավորել նաև իրավաբանական անձանց բանկային ավանդների հատուցումը: Հանձնաժողովը քննարկված օրինագծին դրական եզրակացություն է տվել՝ Ազգային ժողովի նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:
Օրինագծի հեղինակը Հրանտ Բագրատյանն է: