Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Ինստրագրամի իր էջում գրել է, թե Դմիտրի Յարոշի այն հայտարարույունը, որ ինքը կռվել է Չեչնիայում, անպատասխան չի մնա:
«Մենք տեսանք, թե ում են ԱՄՆ-ն և Եվրոպան համարում ընդդիմություն և քաղաքական ուժ: Յարոշը հրապարակայնորեն ահաբեկչության կոչ է անում, բայց նրան օգնում են այն երկրները, որոնք, իբր, ահաբեկչության դեմ են:
ԱՄՆ-ն Ումարովին համարում է ժամանակակի գլխավոր ահաբեկիչներից, իսկ Յարոշը նրանց համար լավ տղա է», – մեջբերում ИТАР-ТАСС-ը Չեչնիայի ղեկավարին:
Կադիրովը հիշեցրել է, որ տեղեկատվություն ունի կովկասյան էքստրեմիստների պարագլուխ Դոկու Ումարովի մահվան մասին, և խոստացել է «Յարոշին ևս տոմս գնել այնտեղ, որտեղից չեն վերադառնում»: