Հայաստանի ազգային հավաքականի երկու ներկայացուցիչ հավակնում է դառնալ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն ընդգրկվել են հավակնորդների ցուցակում, որտեղ կա 32 ֆուտբոլիստ, հաղորդում է ՌՊԼ-ի մամուլի ծառայությունը։
Մայիսի 2-13-ը կանցկացվի քվեարկություն երկրպագուների շրջանում, իսկ 15-24-ին լավագույններին կընտրեն փորձագետները։ Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա մայիսի 26-ին։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը 25 խաղում խփել է 10 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում, իսկ Նաիր Թիկնիզյանը մասնակցել է 20 հանդիպման, դարձել 6 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։