Նեթանյահուն վերահաստատել է Ռաֆահում գործողություն իրականացնելու մտադրությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելը վճռական է անելու «այն ամենն, ինչ անհրաժեշտ է»՝ Գազայի հատվածում արմատական ​​պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը հաղթելու համար, ներառյալ ռազմական գործողությունը Ռաֆահ քաղաքում: Այս դիրքորոշումը հաստատել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«Մենք անելու ենք ամեն հնարավոր բան հաղթելու մեր թշնամուն, այդ թվում՝ Ռաֆահում»,- ասել է նա։

Վարչապետի հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։

Առավոտյան Թել Ավիվում հերթական հակակառավարական ցույցն է տեղի ունեցել՝ պահանջով անհապաղ ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդներին։ Ցույցի մասնակիցները պահանջում էին, ի թիվս այլ բաների, հրաժարվել Ռաֆահ զորք ուղարկելու ծրագրերից:




Լրահոս