Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում իրականացված ահաբեկչության ժամանակ մարդկանց կյանքեր փրկած դեռահասներ Արտեմ Դոնսկովին, Նիկիտա Իվանովին և Իսլամ Խալիլովին մեդալ է շնորհել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով համապատասխան հրամանագրին:
Դպրոցականները, ովքեր դասերից հետո ազատ ժամանակ աշխատել են «Կրոկուս սիթի հոլ»-ի հանդերձարանում, կարողացել են շենքից դուրս բերել մոտ հարյուր հոգու։