ԱՂԱԶԱՐՅԱՆԻ ԿԻՆԸ «ԱՇԽԱՏՈՒՄ Է» ՔԱՂԱՔԻ ՏԱՐԲԵՐ ԾԱՅՐԱՄԱՍԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՔՊ-ականները շարունակում են անխնա օգտվել ժողովրդի տված քվեի բարիքներից։
Հովիկ Աղազարյանի կինը՝ Մարգարիտ Աղազարյանը, եթե 2022 թվականին աշխատում էր ամուսնու հետ նույն հարկի տակ` ԱԺ-ում, ապա հաջորդ տարի՝ 2023-ին, նա գրանցված էր արդեն նաեւ Էկոնոմիկայի նախարարության՝ գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ում, որը գտնվում է Էրեբունի համայնքում։ Մնում է ճշտել, թե պատգամավորի կինը այս երկու հիմնարկներից ո՞րն է առավել նախընտրում. նրան մենք հաճախ տեսնում ենք Ազգային ժողովում, եւ պարզ է, որ չի հաճախում աշխատանքի մյուս գործատուի մոտ. հասկանալի է՝ չի կարող միաժամանակ գտնվել ե՛ւ ԱԺ-ում ե՛ւ Էրեբունում գտնվող ՊՈԱԿ-ում, ավելին՝ նա օրենքով չի կարող աշխատել 2 տարբեր պետական հիմնարկներում, եթե, իհարկե, չի դասավանդում դրանցից մեկում, որը տվյալ դեպքում բացառվում է։
Կոռուպցիան, ի գիտություն Նիկոլ Փաշինյանի, հենց սա է` պաշտոնական դիրքի չարաշահմամբ ընտանիքի բարեկեցության ապահովում։
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել, թե ինչո՞ւ է Հովիկ Աղազարյանը հարվածային տեմպերով իր ողջ գերդաստանը տեղավորում է պետական համակարգում: Ի պատասխան մեր ճշտմանը՝ նա ասել է. «Մարդը իրավունք չունի՞ աշխատելու. զանգեք, իրենից հարցրեք։ Հիմա իմ կինը աշխատում է, ինչ-որ ՊՈԱԿ կա, այդտեղ, անունն էլ չգիտեմ։ Շարքային աշխատող է։ ԱԺ-ում չի աշխատում։ Դուք ո՞նց եք պատկերացնում՝ 2 տե՞ղ ա աշխատո՞ւմ։ Ահագին ժամանակ ա չի աշխատում ԱԺ-ում»:

Գործադիր իշխանության անդամները տարբեր պատճառաբանություններով խուսափում են իշխանական պատգամավորների հետ փակ հանդիպումներից: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ դեռ ապրիլի սկզբին կայացած բրյուսելյան հանդիպումից հետո ՔՊ-ական պատգամավորներն անհամբեր սպասում են Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար, վերջերս էլ այս ամենին ավելացել են նաեւ սահմանազատման անվան տակ տեղի ունեցող ապօրինի գործընթացները: Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ էլ ԱԺ-ում նախատեսված է եղել հանդիպում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ. սակայն, հանդիպումը չի կայացել: Արարատ Միրզոյանը պատճառաբանել է, թե առաջիկայում կարեւոր արտագնա այցեր ունի: Ստացվում է, որ իշխանության այն ներկայացուցիչները, որոնք ամենալավն են տիրապետում իրավիճակին, խուսափում են հանդիպումներից. հավանաբար չեն ցանկանում շատ փակագծեր բացել:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2023 թվականի ընթացքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից ստացել եւ հայտարարագրման էլեկտրոնային նոր համակարգ է մուտքագրել թվով 1080 ռեեստր՝ 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխությունների վերաբերյալ։ Ստացված ռեեստրներում առկա տվյալների համաձայն՝ փոփոխություններից 2734-ը վերաբերել են պաշտոնի ստանձմանը, 2275-ը՝ պաշտոնի դադարեցմանը։ Եթե թվերը վերածենք տոկոսների, ապա հայտարարատու պաշտոնատար անձանց պաշտոնների փոփոխությունների 45%-ը պաշտոնի դադարեցում է, իսկ 55%-ը՝ պաշտոնի ստանձնում։ Թվերի տարբերությունը հաշվի առնելով՝ կարելի է եզրակացնել, որ պաշտոնի ստանձնման հիմքում, ըստ մեր հարյուրավոր հրապարակումների, խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է գործել։

Ստորեւ ներկայացվող 16 էջանոց բողոքի մեջ ԲՏԱ «Հայփոստ» ՓԲԸ-ն, վիճարկելով իր նկատմամբ կազմված հերթական ՊԵԿ ակտը, գրեթե բառացի (տե՛ս բնօրինակը ArmLur.am կայքում) տարակուսում է, որ ՊԵԿ-ը իր կարգավիճակը պետք է հաշվի առնի, այլ կերպ ասած՝ ՔՊ-ական կառավարությունը դարերով գոյություն ունեցող՝ «օրենքի առաջ բոլորը հավասար են» սկզբունքը համարում է սխալ։ Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է «ազնվության եւ արդարության» լոզունգով եկածների դիմում-բողոքը։ «Հայփոստ» ՓԲԸ շուրջ տեղի ունեցող իրադարձությունները ամբողջությամբ արտացոլում են այսօրվա պատկերը. օրենքի առաջ բոլորը հավասար են՝ բացի իշխանություններից։




Լրահոս