Ֆրանսիայում երեկ կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական տվյալներով` Ֆրանսուա Օլանդի սոցիալիստական կուսակցությունն արդեն պարտվել է Մարի լե Պենի ծայրահեղ աջ «Ազգային ճակատին»: Մարտի 23-ին կայացած մունիցիպալ ընտրությունների արդյունքում երկրի խոշոր քաղաքների մեծ մասում հաղթում են «Ազգային ճակատին»:
«Ժողովուրդը հիասթափված է Օլանդի կառավարումից, և քվեարկությունն ազգային մակարդակով և քաղաքներում ցույց տվեց, որ շատ խիստ է հիասթափված»,-ասել է Լե Պենը:
Նրա խոսքով՝ այս ընտրություններն իր կուսակցության համար մեծ հաջողություն են և հանրապետական հաջորդ ընտրությունների համար հող են նախապատրաստել: Ֆրանսուա Օլանդի կառավարության վարկանիշը կտրուկ նվազել է՝ հասնելով 20 տոկոսի: Այս մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Փարիզում հաղթում է «Ժողովրդական շարժման միություն» խոշորագույն կուսակցության ներկայացուցիչ Նատալի Կոստյուշկո-Մորիզեն, ով ունի ձայների 36 տոկոսը:
Նրա հիմնական մրցակիցը «Սոցիալիստական կուսակցության» ներկայացուցիչ Աննա Իդալգոն է, սակայն ընրությունների երկրորդ փուլում նրանցից յուրաքանչյուրի հաղթանակի դեպքում էլ պատմության մեջ առաջին անգամ Փարիզի քաղաքագլուխը կին կլինի: