
Ռեժիսոր Հովհաննես Գալստյանի «Վերա» ֆիլմի դերասանների ընտրությունները գրեթե ավարտված են։
Հիշեցնենք, որ ֆիլմը պատմում է արցախցի մի կնոջ կյանքի մասին, ով Արցախի պաշարման օրերին ոտքով երկար ճանապարհ է կտրել՝ ձեթ և շաքարավազ գտնելու նպատակով, որպեսզի կարողանա իր երեխաներին սնունդով ապահովել, այդ իսկ պատճառով ֆիլմում նկարահանվելու համար հրավիրում էին նաև արցախցիների։
Նշենք, որ «Վերա»-յի նկարահանումները նախատեսված են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, սակայն մայիսի վերջին լինելու են փորձնական նկարահանումներ։
Աննա Սրապիոնյան