
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արցախի ԱԺ պատգամավորները հաջորդ շաբաթ հանդիպելու են ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ:
ArmLur.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախումբը տևական ժամանակ արտերկրյա հանդիպումներ է ունեցել դրսում ու տարբեր պաշտոնյաների հետ քննարկել արցախահայերի վերադարձի հարցը:
Արցախի ԱԺ պատգամավորները Վարդան Օսկանյանի հետ ամփոփելու են հանդիպումների արդյունքները:
Ինչպես մեզ փոխանցեցին, Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունները մասնակցելու են քննարկմանը, միայն Սամվելի Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության համանուն խմբակցության պատգամավորներն են հրաժարվել մասնակցել դրան:
Քրիստինա Մուշեղյան