
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն` Դավիթաշեն վարչական շրջանի 58 մանկապարտեզի ռուսերենի դաստիարակը ծեծել է երեխաներին։ Ծնողներն ահազանգել են թաղապետարան և այս պահին թաղապետարանի կրթության վարչության պետը մանկապարտեզում է։ Armlur.am-ը սպասում է քաղաքապետարանի պաշտոնական պատասխանին, մեզ փոխանցեցին, որ նման ահազանգ ստացել են։
Ավելին, առավոտյան ծնողները վրդոհված գնացել են մանկապարտեզ ու աղմուկ բարձրացրել։