Երկուշաբթի առավոտյան արձանագրվել է ռուբլու փոխարժեքի աճ համաշխարհային տարադրամի նկատմամբ. գրում. Aif-ը:
Այսպես օրինակ, դոլարի փոխարժեքը նվազել է 8 կոպեկով և կազմել 36, 18 ռուբլի, եվրոյինը՝ 10 կոպեկով, և կազմել 49,92 ռուբլի:
Անցած շաբաթ փետրվարից հետո առաջին անգամ երկակի արտարժութային փաթեթի արժեքն իջել է է 42,2 ռուբլուց: Ինչպես նշում են փորձագետները, ընդհանուր առմամբ՝ նկատվում է ռուբլու ամրապնդում երկակի արտարժութային զամբյուղի նկատմամբ, ինչը կապվում է Ղրիմը և Սևաստոպոլը ՌԴ կազմում ներգրավվելուց հետո արտաքին քաղաքական իրադրության կայունացման հետ: