Հակոբ Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ձայնի իրավունքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում՝ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ, վեճ առաջացավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի միջև այն բանից հետո, երբ Հովհաննիսյանն ասաց, որ սահմանազատման առաջին շահառուն կիրանցին է, ոսկեպարցին, բաղանիսցին, բերքաբերցին, և որ որևէ մեկը չի կարող խափանել մարդկանց անվտանգ ապրելու իրավունքը, ինչպես Լեռնային Ղարաբաղում արեցին և լուծարեցին ԼՂ-ը:

Դրանում Արթուր Հովհաննիսյանը մեղադրեց ընդդիմությանը, ինչպես նաև «պարբերաբար անբարոյական ստեր տարածելու համար»:

Մինասյանը Հովհաննիսյանին ասաց, որ «սուտ է ասում», ինչից հետո Հովհաննիսյանը հորդորեց իր հետ «դու»-ով չխոսել։ Այս լեզվակռվից հետո ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց ելույթի հնարավորությունից, որից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավորը լքեց Ազգային ժողովի դահլիճը:




Լրահոս