ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գործարարների մրցանակաբաշխություն է տեղի ունեցել․ ովքեր են մրցանակակիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատավորների օրը «Ռոյալ Երևան» ռեստորանային համալիրում տեղի ունեցավ «Իմ Հայաստան․ գործարար աշխարհ» մրցանակաբաշխությունը, որի կազմակերպիչն էր հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանը։

AAD-ն ամենամյա միջոցառում է, որը կազմակերպվում է Մամիկոն Խուրշուդյանի կողմից։ Միջոցառման ժամանակ կայանում է մրցանակաբաշխություն, որի ժամանակ պարգևատրվում են տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, սակայն գործարարների մրցանակաբաշխությունն առաջին անգամ էր իրականանում։

Մինչ մրցանակաբաշխության սկսելը զրուցել ենք Մամիկոն Խուրշուդյանի հետ՝ ծանոթանալու երեկոյին սպասվելիքներից։

Մրցանակաբաշխությունը սկսվեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգով։

Քանի որ մրցանակաբաշխությունը տեղի էր ունենում առաջին ագամ, սակայն լինելու է ամենամյա մրցանակաբաշկություն, կտրվեց խորհրդանշական կարմիր ժապավեն։

Կարմիր ժապավենը կտրվեց Մամիկոն Խուրշուդյանի, ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանի կողմից։

Կարմիր ժապավենը կտրելուց հետո ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը առաջարկեց, որ մայիսի մեկը նաև կոչել իբրև աշխատասերների օր և այդ խորհրդանշական օրը էլ ավելի մոտիվացնի բոլորին, որպեսզի կառուցվի էլ ավելի հզոր Հայաստան: Դավիթ Խաժակյանն էլ իր հերթին հավելեց, որ ցանկացած բնագավառում աշխատանքն ու աշխատասիրությունը այն միակ գրավականն են, որով կարելի է հասնել հաջողության։

Մրցանակաբաշխությանը ներկա էին տարբեր ոլորտների գործարար կանայք և տղամարդիկ, ովքեր պարգևատրվեցին իրենց կատարած որակյալ և լավ աշխատանքի համար, սակայն առավել հատկանշական է, որ ներկա էին նաև 44-օրյա պատերազմի մասնակից տղաներ, ովքեր, Մամիկոն Խուրշուդյանի խոսքով, միշտ իր կողքին են։

Մրցանակներ ստացան՝

«Ռոյալ Երևան» ռեստորանային համալիրը, «Արփիմեդ» ընկերությունը, «Սոլար Հոլդինգ» ընկերությունը, «Միրզոյան» ԲԿ-ն, էսթետ, բժիշկ-կոսմետոլոգ Նարինե Այվազյանը, «Գեգաբայթ ավտո» ընկերությունը, «Your Space» կանանց ֆիտնեսի և սպորտի ցանցը, «Lili bakery» հրուշակեղենի նորաբաց արտադրամասը, «Dream House» ստուդիան, Էսթետ, բժիշկ Ռոզի Կիրակոսյանը, «Agression» ընկերությունը, «Մարոնյան» նորաձևության ստուդիոն, լոգոպեդ, սուրդոմանկավարժ Լիդա Բալաբեկյանը, հաղորդավար, սցենարիստ Հայկ Սարգսյանը, «Անիկոմ» մասնագիտացված հետազոտությունների և փորձաքննությունների կենտրոնը, «Նուրիջանյան» փաստաբանական գրասենյակը, «Ժողովուրդ» օրաթերթը, «Voodoo Hookah» ժամանցի կենտրոնը, «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնը, «AH» տուրիստական ընկերությունը, «Bus car rent» ընկերությունը, «Մովսիսյանս» ընկերությունը, «Lusin bakery» ընկերությունը, «SamArt group» ընկերությունը։

Երեկոյի ժամանակ նաև անակնկալ էր սպասվում, ինչի մասին անգամ տեղյակ չէր Մամիկոն Խուրշուդյանը։

«Հորիզոն» հեռուստաընկերությունը 1500 ԱՄՆ դոլար արժողությամբ գովազդային փաթեթ նվիրեց «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնին։

Երեկոյի ավարտին էլ կտվեց մեծ տորթը, որը պատրաստվել էր «Lili Bakery»-ի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Սրապիոնյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս