
Ֆիլիպինների ափերի մոտ 5,9 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Տակլոբան քաղաքից (Լեյթ կղզի) 63 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է 242 հազար մարդ։ Օջախն ընկած էր 94 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։