6 պատահար՝ 1 օրում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 23-ին՝ ժամը 03.40-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արցախի պողոտայի թիվ 42 հասցեի դիմաց բախվել է մայթեզրի մոտ կայանված տրակտորին:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 23-ին՝ ժամը 03.20-ին, «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան Երևանի Շահումյան 4-րդ փողոցի թիվ 41 տան դիմաց բախվել է մայթեզրի մոտ կայանված «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով «ՎԱԶ-21074»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Մարտի 23-ին՝ ժամը 11.35-ին, Սեբաստիայի փողոցի թիվ 135 շենքի դիմաց «ԳԱԶել-32213» մակնիշի թիվ 75 երթուղու միկրոավտոբուսի վարորդն արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին վայր է ընկել ավտոմեքենայի սրահում և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:
***
Մարտի 23-ին՝ ժամը 16.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են ստացվել, որ մարտի 22-ին, ժամը 17.40-ին, հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «ձախ ոտքի և գլխի վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1945 թ. ծնված Պերճուհի Գ.-ն, ով հիվանդանոցի ընդունարանում հայտարարել էր, որ վնասվածքը ստացել է իրենց տան բակում:

Կատարված ստուգմամբ պարզվել է, որ մարտի 22-ին, ժամը 16.00-ից 16.30-ն ընկած ժամանակահատվածում, 1974 թ. ծնված Կարեն Ղ.-ն «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան հետընթաց վարելիս թափքով դիպել է Ամառանոցային 2-րդ տարածքի թիվ 6/Բ տան բակի դարպասին, ինչին էլ ընկել է Պերճուհի Գ.-ի վրա` պատճառելով վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նյութերն ուղարկվել են ՃՈ քննության բաժին:

***
Մարտի 23-ին՝ ժամը 20.00-ի սահմաններում, Արարատի մարզի Լանջազատ գյուղի Մ. Մաշտոցի փողոցում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրին կայանված «ՎԱԶ-21013» մակնիշի ավտոմեքենայի, այնուհետև` մեքենայի սեփականատիրոջ տան դարպասին:

«Միցուբիշի»-ի վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***
Մարտի 23-ին՝ ժամը 17.00-ի սահմաններում, Նոր Գյուղի ճանապարհի 4-րդ փողոցի մոտ միմյանց են բախվել «ՎԱԶ-2106» և «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենաներ, հետևանքով առաջին ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

 




Լրահոս