
Մայիսի 3-ին, ժամը 13:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արին Բերդի փողոցում գտնվող գրասենյակում հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկհարկանի բնակելի շինության տանիքում (մոտ 100 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է 13։37-ին, մարվել՝ ժամը 13։57-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 25 քմ)։