
2024 թվականի մայիսի 3-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվել է:
Օրակարգում ներառված էր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության հարցը: Քվեարկությանը մասնակցել են 253 դատավոր, ձայների մեծամասնությամբ՝ 132 կողմ ձայներով ԲԴԽ դատավոր անդամ է ընտրվել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը: