
Կալանավորի նկատմամբ պաշտոնական լիազորությունների սահմանազանցմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ, ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ կալանավոր Գ. Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. փետրվարի 26-ին ոստիկանության մարզային բաժին բերման ենթարկվելուց հետո նույն բաժնի աշխատակիցները նվաստացրել են իրեն, ռետինե մահակով հարվածել են իր ոտքերին, ստիպել խոստովանել իր կողմից չկատարած հանցանքը, որի արդյունքում` Ոստիկանության բաժնի ՁՊՎ (ձերբակալվածների պահման վայր)-ում կյանքին վերջ տալու նպատակով կտրել է իր ձախ ձեռքի նախաբազուկը:
Կատարվում է նախաքննություն: