Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը հայտնում է, որ Արաբկիրում մեկնարկել են շինարարական, բարեկարգման մեծածավալ աշխատանքներ:
«Շրջայցի ժամանակ ծանոթացել եմ Ադոնց փողոցում իրականացվող եզրաքարերի հիմնանորոգման գործընթացին, թերությունների հետ կապված պահանջել շտապ դրանք շտկել:
Քանաքեռ ՀԷԿ բանավանի զբոսայգում շների զբոսանքի համար, ըստ սահմանված չափորոշիչների, կառուցվում է առանձնացված տարածք:
Ադոնց 17 շենքի առջև իրականացվում են վթարային հենապատի վերականգնման աշխատանքներ:
Նոր հենապատ է կառուցվում Արաբկիր զբոսայգուն հարակից տարածքում: Հաշվի առնելով բնակիչների առաջարկությունները, տեղում շինարարի հետ քննարկման արդյունքում, որոշում ենք կայացրել կատարել լրացուցիչ մայթային հատվածի կառուցման աշխատանքներ:
Արաբկիր այգում հանձնարարել եմ վերանորոգել վնասված նստարանները:
Ծանոթացել եմ Կոմիտաս 22 հասցեում բակային տարածքի հիմնանորոգման, Քոչար 27 հասցեում հիմնանորոգվող բակային տարածքի և նոր ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներին:
Այգեձոր փողոցում ասֆալտապատման աշխատանքների հետ կապված հանձնարարել եմ ցածր դիտահորերի նիշերը բարձրացնել և ուշադիր լինել որակական բարձր չափորոշիչների պահպանմանը»: