Քննարկվել են Հայաստանում մարդու իրավունքների, մամուլի և ինտերնետի ազատության հարցերը. հանդիպում Freedom House-ի պաշտոնյաների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Freedom House-ի միջազգային ծրագրերի փոխնախագահ Ջերարդո Բերտին, Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի փոխտնօրեն Սոֆյա Օրլոսկիին, Քաղաքականության և շահերի պաշտպանության հարցերով փոխտնօրեն, Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանի հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի համակարգող Քեթի Լարոկին, հետազոտական ավագ վերլուծաբան Մայք Սմելցերին:

Քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, մարդու իրավունքների, մամուլի և ինտերնետի ազատության հարցերը:

Արձանագրվել է, որ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում:

Քննարկվել են առկա խնդիրները և մարտահրավերները, մասնավորապես՝ ժողովրդավարության նկատմամբ իրականացվող հիբրիդային հարձակումները և դրանց դիմագրավելու գործիքակազմը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համատեղ աշխատանքը և համագործակցել՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ:




Լրահոս