Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտեցին 15 տարվա ազատազրկման

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ապացուցված է համարել սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Սերոբ Գորիոն Դեր-Բողոսսյանին առաջադրված մեղադրանքը և դատապարտել 15 տարվա ազատազրկման: Ըստ այդմ՝ դատարանը հիմնավորված է համարել մեղադրող դատախազների ներկայացրած ապացույցներն առ այն, որ «Մեթլ փրինս Էլ Թի Դի կորպորացիա»-ի նախագահ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի գլխավոր տնօրեն Ս.Գ. Դեր-Բողոսսյանը մի շարք անչափահաս, այդ թվում` սեռական հասունության չհասած տղաների հետ, վերջիններիս կամքին հակառակ, օգտագործելով նրանց անօգնական վիճակը` կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը և իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը, զբաղվել է համասեռամոլությամբ և սեքսուալ բնույթի այլ գործողություններով:  




Լրահոս