Մենք ասում ենք, եթե ականազերծում է արվում ուղիղ վտանգի տակ է գտնվում կիրանցին, ոսկեպարցին ու բաղանիսցին, հիմա մե՞նք ենք ահաբեկում թե՞ իրենք. Արմինե Սախոյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով խորհրդարանում Կիրանցի վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին, ասաց.

«Ինչո՞ւ եք ահաբեկում կիրանցեցիներին, ասում եք՝ սահմանազատումից հետո կիրանցին կհայտնվի ուղիղ նշանառության տակ, այսինքն՝ ասում եք՝ 30 տարի կիրանցին նշանառության տակ չէ, սահմանազատման գործընթացից հետո՞ է հայտնվելու ուղիղ նշանառության տակ: Պարզ է, չէ՞, որ այդպես չէ»:

Ինչպես նաև հավելեց. «Եթե մարդիկ ասում են՝ մենք հողեր ենք հանձնում, ես ակնկալում եմ, որ այդ մարդիկ գալու են այստեղ և խոստովանեն, որ Խեյրիմլին իրենց հայրենիքն է, որ իրենք ծնվել են Կըզըլ-Հաջիլիում, որ իրենց բարեկամներն ու հարազատները մինչ օրս ապրում են Կըզըլ-Հաջիլիում, Խեյրիմլիում: Թող գան, խոստովանեն: Ինչքա՞ն կարելի է մարդկանց խաբել: Չի կարելի մարդկանց ահաբեկել, անբարոյականի պես գալ էստեղ ստեր հորինել»:

ArmLur.am-ի հետ զրույցում «Ազգային ժողովրդավարական բևեռ»-ի անդամ Արմինե Սախոյանը, անդրադառնալով հայտարարությանը, ասաց.

«Ես առաջինը ուզում եմ հասկանամ, ի՞նչ է նշանակում ահաբեկել, ինչո՞վ ենք ահաբեկում։ Մենք ասում ենք, եթե ականազերծում է արվում ուղիղ վտանգի տակ է գտնվում կիրանցին, ոսկեպարցին ու բաղանիսցին, հիմա մե՞նք ենք ահաբեկում թե՞ իրենք։ Իրենք բերում թուրքին կանգնացնում են դպրոցից մի քանի կիլոմետր հեռավորության վրա՝ Փաշինյանը ասում է ծառ տնկեք թող երեխեքը չտեսնեն, հիմա թուրքը, որ գա կանգնի ոչ օրինական սահմանի վրա, ի՞նչ է լինելու։ Փաշինյանը օր ու գիշեր ահաբեկում է ժողովրդին»։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս