Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Վրաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցում հերթական անգամ զգուշացրել է վրացական ղեկավարությանը, որ Թբիլիսին կարող է «բաց թողնել եվրոպական ապագայի հնարավորությունը»։ Այս մասին Միշելը գրել է ուրբաթ օրը X-ում:
«Հեռախոսազրույց ունեցա Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Մենք քննարկեցինք Վրաստանի վերջին իրադարձությունները, և ես լիակատար աջակցություն հայտնեցի բոլոր վրացիներին, ովքեր իրենց երկրի եվրոպական ապագային են ձգտում, բաց մի թողեք այս հնարավորությունը»,-գրել է նա:
Նախկինում Բորելը և նրա ներկայացուցիչ Փիթեր Ստանոն բազմիցս հայտարարել են, որ օտարերկրյա գործակալների մասին վրացական օրինագիծը անհամատեղելի են համարում այն պարտավորությունների հետ, որոնք Վրաստանը ստանձնել է ԵՄ-ին անդամակցելու իր ձգտումների շրջանակում։