Հաագայում «կդատեն» Ռուսաստանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահ Օբաման մտադիր է այսօր Հաագայում սկսվող Միջուկային անվտանգության գագաթաժողովի ընթացքում պահանջել հեռացնել Ռուսաստանը Մեծ ութնյակի կազմից. հաղորդում է news.mail.ru-ն:

16 տարվա ընթացքում առաջին անգամ «յոթնյակի» ղեկավարները կհանդիպեն առանց Ռուսաստանի: Միջուկային անվտանգության գագաթաժողովին կմասնակցի 53 երկիր և առաջատար միջազգային կամակերպությունների ներկայացուցիչներ:

Նախօրեին ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Սյուզան Ռայսը հայտարարել է, որ երկրի վարչախումբը մտադիր է «հզոր և ճկուն կոալիցիա կազմել»՝ «Ռուսաստանի հետագա մեկուսացման նպատակով»:




Լրահոս