ՖՈՏՈ. Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 4-ին, ժամը 00:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 50-րդ փողոցի շենքերից մեկի մոտակայքում գետի ջրի մակարդակի բարձրացման հետևանքով հենապատը փլուզվել է․ ջրալցվել են հարակից տները։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու, Երևան քաղաքի Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժին հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։
Պարզվել է, որ Նոր Արեշ 50-րդ փողոցի մոտակայքում փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը, ինչի հետևանքով հեղեղվել են մոտակա տները և փողոցները։

Փրկարարները ձեռքով և քաղաքապետարանի տրամադրած հատուկ տեխնիկայի (տրակտոր) օգնությամբ իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման, մոտոպոմպով՝ ջրալցված տներից ջրահեռացման աշխատանքներ, ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները։
Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, փ/ծ տնօրենի տեղակալներ՝ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Դ․ Սարգսյանը, Փրկարար ծառայության և Երևան քաղաքի այլ պաշտոնատար անձինք։




Լրահոս