Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը երեկ քաղխորհրդի ընդլայնված նիստ է գումարել՝ քննարկելու առաջիկա համագումարի հետ կապված հարցերը: «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ իրենք դեկտեմբերի 5-ից կսկսեն այցելություններ ՀՀ մարզեր՝ իրենց ակտիվի հետ հանդիպելու, առաջիկա համագումարին պատվիրակներ ընտրելու համար: Եւ քանի որ Շիրակի եւ Արագածոտնի մարզերում, մասնավորապես Գյումրիում եւ Թալինում մեծ է «Հանրապետությանն» անդամագրվել ցանկացողների թիվը, ուստի կուսակցության քաղխորհուրդը մարզային այցելությունները կսկսի հենց այնտեղից: Ի դեպ, կուսակցությունում որոշում է կայացվել մինչեւ նոյեմբերի 28-ն իրականացնել կուսակցության անդամների վերահաշվառում:
ՆԻՍՏ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ