ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Սինդի Մաքքեյնը NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսելով Գազայի հատվածի հյուսիսային հատվածում սննդի մատակարարման իրավիճակի մասին, այն անվանել է լայնամասշտաբ սով։
«Ես կարող եմ ասել, որ հյուսիսում սով է` լիակատար սով, և այն շարժվում է դեպի հարավ»,- հայտարարել է նա:
Մաքքեյնն ընդգծել է, որ թեև սովի մասին դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել, սակայն հիմնվելով իր կազմակերպության աշխատակիցների տեսածի և փորձառության վրա, կարծում է, որ Գազայում լիարժեք խնդիր կա:
Մաքքեյնը նաև հույս է հայտնել, որ հրադադար կլինի, որը թույլ կտա բնակչությանը շատ ավելի արագ սնունդ հասցնել։